Հունիսի 6-ն Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այդ օրը Երևանում մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Հունիսի 6-ի առավոտյան, ավանդույթի համաձայն, միջազգային մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները, հյուրերն ու կազմակերպիչները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ մաեստրոյի հիշատակին։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրմաքարին։
Աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև բազմաթիվ արվեստասերներ, երաժշտագետներ, պատանիներ և երիտասարդներ։